Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկման

05 Փետրվարի 2026, 14:36

Քաղաքականություն

Բաքվի ռազմական դատարանում ավարտվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական առաջնորդների շինծու գործով դատավարությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Բաքվի դատարանը ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։

ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և ԼՂ նախկին նախագահ Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Բացի այդ, Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկման։