Մադոննան՝ լիբանանահայկական YEPREM ոսկերչական ապրանքանիշի զարդերով

30 Օգոստոսի 2023, 15:25

Մշակույթ

Մադոննան ներկայացել է լիբանանահայկական ոսկերչական YEPREM ապրանքանիշի զարդերով։

YEPREM ապրանքանիշը հիմնադրվել է 1964 թվականին, լիբանանահայ ընտանիքի կողմից։ Ընկերության պատմությունը սկսվում է այն ոսկե ապարանջանից, որը Վիրնա Չակարդեմյանի հայրը նվեր է ստացել մորից։

Ապրանքանիշը սոցցանցերում կիսվել է Մադոննայի լուսանկարներով, որոնցում երգչուհին կրում է YEPREM զարդեր։