Մաեստրո Կոնստանտին Օրբելյանը որպես դիրիժոր ելույթ կունենա Պերուի մայրաքաղաքում

22 Օգոստոսի 2025, 23:23

Մշակույթ

Օգոստոսի 23-ին Լիմայում տեղի կունենա երաժշտական վառ իրադարձություն. քաղաքային թատրոնում աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը ամերիկացի տենոր Ջոնաթան Տետելմանի հետ կներկայացնի ծրագիր, որը ներառում է արիաներ դասական օպերաներից՝ Ումբերտո Ջորդանոյի «Ֆեդորա»-ն, Ջակոմո Պուչինիի «Տոսկա»-ն, «Մանոն Լեսկո»-ն և «Տուրանդոտ»-ը։

Կոնստանտին Օրբելյանը միջազգային մակարդակի դիրիժոր է։ Ներկայումս նա Նյու Յորքի օպերայի գլխավոր և գեղարվեստական ղեկավարն է, Լիտվայի Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, ինչպես նաև «Իսրայելական սիմֆոնիետա» կամերային նվագախմբի երաժշտական ղեկավարը։

Լիմայում կայանալիք ելույթը խոստանում է դառնալ իսկական տոն օպերային արվեստը գնահատողների համար։

Հիմա եթերում