ՄԱԳԱՏԷ-ի նստաշրջանի ժամանակ Հայաստանի պատվիրակությունը պատասխանել է Ադրբեջանին, Թուրքիան պատասխանելու ոչինչ չուներ

03 Հոկտեմբերի 2023, 19:25

Քաղաքականություն

Ադրբեջանական կողմը կոչ է արել ՄԱԳԱՏԷ–ին հատուկ ուշադրություն դարձնել Մեծամորի ԱԷԿ–ի հետագա շահագործման նպատակահարմարությանը։ Թուրքական կողմը նման մեղադրանքներ չի հնչեցրել։

Վիեննայում օրեր առաջ անցկացված ՄԱԳԱՏԷ–ի (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության — ԱԷՄԳ) ամենամյա 67-րդ նստաշրջանի ժամանակ Հայաստանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանին առնչվող ադրբեջանական կողմի բոլոր մեղադրանքներին։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է «Արմատոմ» ԳՀԻ գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը։

«Նշել ենք, որ դա կեղծիք է, ԱԷՄԳ–ի կողմից տրված բոլոր առաջադրանքները և առաջարկություները` անվտանգության մակադրակի բարձրացման, մենք կատարում ենք»,-ընդգծել է Պետրոսյանը։