Մահացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը

18 Մարտի 2025, 17:18

Հայեր

Կյանքից հեռացել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ ՌԴ ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը: Այս մասին հայտնել է Ֆիլիպը:

«Ես այլևս երեխա չեմ: Այսօր՝ 2025 թվականի մարտի 18-ին՝ ժամը 15:37-ին, կյանքից հեռացել է հայրս՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը: Դու երբեք սրտիցս չես հեռանա։

Գնահատեք հարազատների հետ անցկացրած յուրաքանչյուր պահը»,- սոցցանցում գրել է Ֆիլիպ Կիրկորովը՝ հրապարակելով հայրիկի լուսանկարը:

Բեդրոս Կիրկորովը հունիսին կդառնար 93 տարեկան։