Մահացել է ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը

28 Փետրվարի 2024, 10:29

Հայեր

Մոսկվայում 95 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը: Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Նիկոլայ Ռիժկովը ծնվել է 1929թ. սեպտեմբերի 28-ին Մոսկվայում: Նա միջազգային ասպարեզում հանդես էր գալիս հայանպաստ ելույթներով, կարևորում Հայաստան-Ռուսաստան ռազմավարության անհրաժեշտությունը։

Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին։ 2008 թվականի դեկտեմբերի 5-ին արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման[10]։