Մահացել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Կամալ Խարազին

10 Ապրիլի 2026, 11:30

Քաղաքականություն

Իրանի պետական ​​«Press TV» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մահացել է Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար և երկրի նոր գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին։

Հեռուստաալիքը պարզաբանել է, որ Խարազին մահացել է Թեհրանի ավիահարվածներից մեկի ժամանակ ստացած վերքերից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց՝ Թեհրանում իր տան վրա հարվածից հետո։ Նրա կինը զոհվել էր տեղում։