Մահացել է կոմպոզիտոր, երգիչ Վյաչեսլավ Դոբրինինը

01 Հոկտեմբերի 2024, 13:54

Հայեր

78 տարեկանում մահացել է կոմպոզիտոր, երգերի հեղինակ, երգիչ, կիթառահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ Վյաչեսլավ Դոբրինինը:

Դոբրինինը ծնվել է 1946 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում։ Հայրը` փոխգնդապետ Գալուստ Պետրոսյանը, Լոռուց էր, մայրը` Աննա Անտոնովան, բուժքույր էր, ազգությամբ` ռուս։

Ինքը` Դոբրինինը, երբեք չի կրել Պետրոսյան ազգանունը։ Վերջին անգամ նա Հայաստանում եղել է 12 տարի առաջ` 2012 թ–ին։

Երգիչը մահացել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում, ուր տեղափոխվել էր նախօրեին, ուղեղի կաթվածից հետո։