Մահվանից վախենալ պետք չէ, բայց ինչպե՞ս ենք այն դիմավորելու․ Բագրատ Սրբազան
22 Հուլիսի 2024, 20:32
Մեր կյանքի ու մեր մեկնումի միջև ընդամենը մեկ րոպեի տարբերություն է, և մեր ապրածի ողջ ճշմարտությունն այդ մեկ րոպեի մեջ է։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը․
«Մահվանից վախենալ պետք չէ, բայց ինչպե՞ս ենք այն դիմավորելու։ Կրկնում եմ, որ անձնապես, ես ցանկանում եմ այս կյանքից օրհնված մեկնել, որ այդ մեկ րոպեն ինձ համար այն ժամը դառնա, որ ձեռքերս մեկնեմ ու ասեմ՝ Տեր, ինչ-որ տվել ես, ուզեցի, որ ավելիով քեզ վերադարձնեմ, քոնը՝ քեզ»,- ասել է Բագրատ Սրբազանը։