ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Գազայում անհապաղ զինադադարի կոչով. Հայաստանը կողմ է քվեարկել

28 Հոկտեմբերի 2023, 10:40

Քաղաքականություն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Գազայի հատվածում անհապաղ հրադադարի կոչով բանաձեւ է ընդունել։ Հրադադարին կողմ է քվեարկել 120 երկիր, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 45: Դեմ քվեարկողների թվում են ԱՄՆ-ն, Իսրայելը, Չեխիան, Խորվաթիան, Ավստրիան:

Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ-ի ԳԱ բանաձեւը, որը կոչ է անում «անհապաղ, մշտական եւ կայուն մարդասիրական հրադադար հաստատել Գազայի հատվածում»։