ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ադրբեջանցիները հարձակվել են հայ աղջկա վրա. տեսանյութ

17 Օգոստոսի 2023, 15:30

Քաղաքականություն

Երեկ Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի հրատապ նիստին զուգահեռ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում նաև ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև մի խումբ ադրբեջանցիներ։

Ակցիայի ժամանակ ադրբեջանցիներից մի քանիսը հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող հայ ընտանիքի վրա, իսկ նրանցից մեկը հարվածել է երիտասարդ աղջկան։

Դեպքին միջամտել է վնասվածքներ ստացած հայ աղջկա՝ Լուսինե Չոբանյանի հայրը, ինչից հետո վերջինս ձերբակալվել է։ Սակայն, որոշ ժամանակ անց ակցիայի մասնակից Տիրան Անթափլյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ժամը 22։00-ի սահմաններում Սուրեն Չոբանյանն ազատ է արձակվել, իսկ երիտասարդ աղջկա վրա հարձակում գործած ադրբեջանցուն պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել։

Հիմա եթերում