Շառլ Ազնավուրին մեծարել են ՄԱԿ-ի կենտրոնակայանում

04 Սեպտեմբերի 2024, 16:05

Հայեր | Մշակույթ

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ Նյու Յորքում (ԱՄՆ) ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից:

Միջոցառման շրջանակում բացվել է նաև աշխարհահռչակ ամերիկացի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին: