ՄԱԿ ՓԳՀՎ-ն խնդրում է 97 մլն դոլարի օգնություն տրամադրել Արցախից փախստականներին

10 Հոկտեմբերի 2023, 12:55

Քաղաքականություն

ՄԱԿ Փախստականների գործերով գլխավոր հանձնակատարի վարչությունը դիմել է խնդրանքով՝ 97 մլն դոլար տրամադրել Արցախից փախստականների շտապ հումանիտար օգնության համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը։

Հանգստյան օրերին մեկնարկել է Հայաստան եկածների հետ կապված արտակարգ դրության արձագանքման պլանը։ Այն ներառում է օգնության ցուցաբերում վեց ամսվա ընթացքում՝ մինչեւ 2024թ. մարտի վերջ։ Համատեղ պլանն ուղղված է 231 000 մարդկանց օգնությանը, ներառյալ 136 000 փախստականները եւ տեղի 95 000 ընդունող հանրույթը։ Պլանը նկատի է առել մոտալուտ ձմեռը: