ՄԱԿ-ը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը արդյունավետ կլինի. Ստեֆան Դյուժարիկ

10 Հուլիսի 2024, 23:55

Քաղաքականություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ կազմակերպությունը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը արդյունավետ կլինի։

Նա այսպես է մեկնաբանել հուլիսի 10-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ։

ՄԱԿ-ն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։