Մակրոնը ցրել է Ազգային ժողովը. նոր ընտրություններ կլինեն
10 Հունիսի 2024, 10:56
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ազգային ժողովը ցրելու մասին այն բանից հետո, երբ իր կուսակցությունը պարտություն է կրել Եվրոպական խորհրդարանի ընտրություններում։
«Ես որոշել եմ ձեզ վերադարձնել խորհրդարանական ապագայի ընտրությունը քվեարկության միջոցով։ Հետևաբար, ես ցրում եմ Ազգային ժողովը», — հունիսի 9-ին Ելիսեյան պալատից հայտարարել է Մակրոնը՝ դիմելով ժողովրդին։
Նա հավելել է, որ Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ հունիսի 30-ին և հուլիսի 7-ին։