Մակրոնը կոչ է արել Բաքվին անվտանգության երաշխիքներ տրամադրել Ղարաբաղի հայերին
20 Սեպտեմբերի 2023, 23:28
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել նրան անվտանգության երաշխիքներ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայերի համար։
Մակրոնը դատապարտել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման որոշումը, որը վտանգել է արդար և կայուն խաղաղության հասնելու շարունակական ջանքերը։