Մալթայում հայտնի հայ բժիշկներ կան. ունենք նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ. Սուրեն Ազատյան
12 Հուլիսի 2025, 10:30
Մալթայում հայերի զբաղմունքը բազմազան է, ունենք հայտնի բժիշկներ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Մալթայում հայ համայնքի անդամ Սուրեն Ազատյանը։
Նա նշել է, որ Մալթայում հայկական եկեղեցի չկա, սակայն կա խաչքար, որը տեղադրված է Վալետայում։ «Հենց այդտեղ էլ հավաքվում են տեղի հայերը, մոմ վառում»,- ընդգծել է Սուրեն Ազատյանը։
Անդրադառնալով լեզվի պահպանության խնդրին՝ նա նշել է․ «Մալթայում հայերի առաջին լեզուն հայերենն է։ Որքան տեխնոլոգիաները զարգանան, այնքան ավելի հեշտ կլինի պահպանել մեր լեզուն օնլայն հարթակների միջոցով»։
Մանրամասները՝ տեսանյութում։