Մալխաս Ամոյանն ընդգրկվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի խորհրդանշական հավաքականում
17 Հուլիսի 2025, 17:10
Հայ ըմբիշ Մալխաս Ամոյանը (մինչև 77 կգ) ընդգրկվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի խորհրդանշական հավաքականում: Քվեարկությունն անցկացվել է United World Wrestling (UWW) պաշտոնական էջի բաժանորդների շրջանում՝ 2025 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ:
Բացի Ամոյանից, 77 կգ քաշային կարգում թիմում ընդգրկվելու համար պայքարել են Նաո Կուսական (Ճապոնիա), Արամ Վարդանյանը (Ուզբեկստան) և Քամալ Բեյը (ԱՄՆ): Հայ մարզիկն առաջ է անցել մրցակիցներից և իր տեղը գրավել «երազանքի թիմում»:
Մինչև 97 կգ քաշային կարգում մասնակցել են երկու հայ ըմբիշներ՝ Արթուր Ալեքսանյանը և Ռուսաստանի կազմում հանդես եկող Արթուր Սարգսյանը:
Ընտրությունը կատարվել է 2025 թվականի աշխարհի առաջնության մասնակիցների շրջանում UWW-ի բաժանորդների քվեարկության հիման վրա։
