Մալխաս Ամոյանը հանդես կգա Մոսկվայում կայանալիք PWL 10 մրցաշարում

02 Նոյեմբերի 2025, 11:50

Սպորտ

Նոյեմբերի 8-ին Մոսկվայում կկայանա PWL 10 մրցաշարը, որտեղ հանդես կգա հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը: Մինչև 77 կգ քաշային կարգում նրա մրցակիցը կլինի ռուս ըմբիշ Սերգեյ Ստեփանովը:

Սպասվում է նաև աշխարհի մեկ այլ կրկնակի չեմպիոնի՝ Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մահմուդովի մասնակցությունը, ով մրցագորգ դուրս կգա մինչև 82 կգ քաշային կարգում: