Մալխաս Ամոյանը հաղթանակով է մեկնարկում Եվրոպայի առաջնությունը
11 Ապրիլի 2025, 14:46
Մալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոնը 1/8 եզրափակիչում գոտեմարտել է աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, լեհ Մատեուշ Բենրատեկի հետ և հաղթել 9:0 հաշվով: