Մալխաս Ամոյանը` միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր

05 Օգոստոսի 2025, 23:11

Սպորտ

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած «Memoriał Władysława Pytlasińskiego» միջազգային բաց մրցաշարում։ Այս մասին հաղորդում է ArmSport.am-ը։

Եզրափակիչ գոտեմարտում Ամոյանը 4:0 հաշվով հաղթել է շվեդ Ալբին Օլոֆսենին։

Բրոնզե մեդալակիր են դարձել Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)։

Հայ ըմբիշներից մրցաշարին մասնակցել են նաև՝

  • Մանվել Խաչատրյանը (60 կգ)՝ 5-րդ տեղ
  • Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ 7-րդ տեղ
  • Գոռ Խաչատրյանը (72 կգ)՝ 9-րդ տեղ
  • Վիգեն Նազարյանը (87 կգ)՝ 7-րդ տեղ

Մրցաշարին մասնակցել են 19 երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է 5-րդ տեղը՝ զիջելով Ուկրաինային, Ղրղզստանին, Վրաստանին, Շվեդիային և Ղազախստանին։