Մալխաս Ամոյանը միջազգային մրցաշարում հաղթել է էստոնացի մրցակցին
07 Փետրվարի 2026, 17:50
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում փետրվարի 7-ին պաշտոնապես մեկնարկել է հեղինակավոր «Kristjan Palusalu Memorial» միջազգային մրցաշարը, որն ավանդաբար մեկ հարթակում է հավաքում Եվրոպայի և աշխարհի ուժեղագույն ըմբիշներին։
Հայ ըմբիշ Մալխաս Ամոյանը մրցումային տարին սկսել է վստահ ու ջախջախիչ հաղթանակով՝ 10։0 հաշվով առավելության հասնելով էստոնացի Ռասմուս Տենինսմաեի նկատմամբ։