Մալխաս Ամոյանը նոմինացվել է UWW-ի «Տարվա լավագույն հունահռոմեական ըմբիշ» անվանակարգում

09 Դեկտեմբերի 2025, 13:15

Սպորտ

Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը նոմինացվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով «Տարվա լավագույն հունահռոմեական ըմբիշ» անվանակարգում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայից:

Ավարտվող տարում Ամոյանը նվաճել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները։

«Հարգելի մարզասերներ, դուք ևս կարող եք աջակցել մեր չեմպիոնին՝ մեկնաբանություն թողնելով United World Wrestling-ի համապատասխան հրապարակման տակ»,- հորդորում են ֆեդերացիայից։

Հիմա եթերում