Մամիկոն Ասլանյանն ազատ է արձակվել

16 Հուլիսի 2024, 14:53

Քաղաքականություն

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է: Նա ազատ է արձակվել Վարդաշեն ՔԿՀ-ից 10 մլն դրամ գրավի դիմաց:

Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին։