Մանե Գալոյանը և Լիպարիտ Ավետիսյանը հանդես կգան Բավարիայի պետական օպերայի բեմում

30 Հոկտեմբերի 2024, 14:40

Մշակույթ

Հայ օպերային երգիչներ Մանե Գալոյանը և Լիպարիտ Ավետիսյանը ելույթ կունենան Բավարիայի պետական օպերայի բեմում։ Համերգները կկայանան հոկտեմբերի 30-ին, նոյեմբերի 2-ին և 6-ին: Գաետանո Դոնիցետտիի «Սիրային խմիչք» օպերայում սոպրանո Մանե Գալոյանը կկատարի Ադինայի դերերգը, իսկ տենոր Լիպարիտ Ավետիսյանը՝ Նեմորինոյի:

2022 թվականին Մանե Գալոյանը պայմանագիր է կնքել աշխարհի ամենաազդեցիկ արվեստի կառավարման գործակալություններից մեկի՝ «Askonas Holt»-ի հետ, իսկ Պլասիդո Դոմինգոյի որդին՝ Դոմինիկ Դոմինգոն, զբաղվում է հայ երգչուհու առաջխաղացմամբ։

Լիպարիտ Ավետիսյանը ՀՀ վաստակավոր արտիստ է, մասնակցել է Գլայնդբորնի փառատոնին, «Պերալադայի ամրոց» (Իսպանիա), Վարշավայում Բեթհովենի Զատկի փառատոններին, MustonenFest’e փառատոնին և այլն: