Մանկական օպերայի պրեմիերա՝ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում

18 Մայիսի 2023, 16:00

Մշակույթ

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 1-ին՝ ժամը 19:00-ին տեղի կունենա Քրիստ Մանարյանի  «Մուկօպերա» երկու գործողությամբ մանկական օպերայի առաջնախաղը:

Այսպիսով, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնն իր հարուստ խաղացանկում, բացի մանկական բալետային ներկայացումներից, կունենա հետխորհրդային շրջանի առաջին մանկական օպերային ներկայացումը: Ներկայացումը իսկական տոն կլինի փոքրիկ հանդիաստեսի համար՝ հագեցած հիանալի  մեղեդիներով, հետաքրքրաշաժ սյուժեով և գունագեղ ու շքեղ հագուստներով:

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ մերկայացման երաժշտական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, դիրիժոր՝ Աթանես Առաքելյան, բեմադրող ռեժիսոր՝ Արթուր Սահակյան, բեմադրող նկարիչ՝ Ռաֆայել Խաչատրյան, ոճաբան՝ Արայիկ Գաբաջյան, գործիքավորումը՝ Մելիք Մավիսակալյանի: