Մանկավարժ Հայկանուշ Մարտիրոսյանի և նրա դստեր լուսանկարը ներկայացվել է «Ուֆայի Մադոննա» նախագծում

09 Մարտի 2025, 15:46

Հայեր

Ուֆա քաղաքի կենտրոնական քաղաքային գրադարանում տեղի է ունեցել «Ուֆայի Մադոննա» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: «Ուֆայի Մադոննա» նախագծում տարվա 12 ամիսները ներկայացված են մոր և մանկան կերպարներով՝ հագած Բաշկորտոստանում բնակվող ժողովուրդների ավանդական ազգային տարազները։

Նախագծի անվանումը վերաբերում Է Մադոննայի կերպարին, որն արվեստում խորհրդանշում է մայրությունը, քնքշությունն ու պաշտպանությունը:

Նոյեմբեր ամիսն օրացույցում ներկայացված է մանկավարժ Հայկանուշ Մարտիրոսյանի և նրա դստեր՝ Եվայի լուսանկարով: