Մանկավարժական համալսարանի ռեկտորը չի կալանավորվի
18 Հոկտեմբերի 2025, 15:20
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը դատարանը մերժել է: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է պաշտպաններից Կարեն Գաբրիելյանը։
Դատարանն ընտրել է այլընտրանքային խափանման միջոց, որը պաշտպանը չմանրամասնեց։
«Սրբուհի Գեւորգյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»,– ասել է պաշտպանը։