Մանուկ Սրկ. Չուլյանը՝ Լոս Անջելեսի USC հիվանդանոցի հոգևոր խորհրդատու
11 Մայիսի 2023, 11:30
Ընդառաջելով Կաթոլիկ եկեղեցու հիվանդանոցների հոգևոր ավագ խորհրդատու հայր Քրիս Փոնէի խնդրանք-նամակին առ այն, որ Ազգային առաջնորդարանից, որպես հոգևոր խորհրդատու, ներկայացուցիչ նշանակվի Լոս Անջելոսի USC պետական հիվանդանոցի հիվանդների, հոգևոր կարիքների մատակարարման աշխատանքները ստանձնելու համար, Հայոց թեմի առաջնորդ Թորգոմ եպս. Տոնոյյանը, Արևմտյան թեմի նվիրյալ սարկավարգներից, օգնական-բժիշկ Մանուկ Սրկ. Չուլյանին նշանակել է այդ պաշտոնին։
Սրբազանը ուժ և կարողություն է մաղթել Մանուկ սրկ. Չուլյանին, նոր որակի ծառայության անցնելու կապակցությամբ։