Մանվել Խնձրցյանը՝ Մ23 աշխարհի փոխչեմպիոն

25 Հոկտեմբերի 2023, 21:14

Սպորտ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը նվաճել է արծաթե մեդալ:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը եզրափակչում մրցել է չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող, 2021 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն ռուսաստանցի Նաչին Մոնգուշի հետ եւ պարտվել 0:11 հաշվով: