Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
19 Ապրիլի 2024, 13:04
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/10/17164050/52548812_0_0_1600_901_1920x0_80_0_0_6554fdeb846f32701a11d7e51b8f4557.jpg)
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պնդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել: Որոշ լրատվամիջոցներ հրապարակել էին անգամ «փաստաթղթի» լուսանկարը:
Պետքարտուղարությունը, Azertac պետական գործակալության հարցմանն ի պատասխան, ասել է, որ այս փաստաթուղթը մաքուր ապատեղեկատվություն է:
«Այս փաստաթուղթը մաքուր ապատեղեկատվություն է. անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել։ Մենք ձեզ կոչ ենք անում ուսումնասիրել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ի և Հայաստանի հետ համատեղ մամուլի հաղորդագրությանը։ ԵՄ-ի և Հայաստանի հետ բրյուսելյան հանդիպումը կենտրոնացած էր բացառապես Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ, ինչպես նաև աջակցելու Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը», հայտարարել է Պետքարտուղարությունը։