Մաքսիմ Աթայանցի ճարտարապետական արվեստանոցը մասնակցում է Պալմիրայի Հաղթական կամարի վերականգնմանը

01 Հունիսի 2023, 11:35

Մշակույթ

Դամասկոսում տեղի է ունեցել Պալմիրայի Հաղթական կամարի վերականգնման նախագծի շնորհանդեսը, որն իրականացրել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության ինստիտուտի փրկարարական հնագիտության կենտրոնի ստեղծագործական խումբը:

Մոտ ժամանակներս նախագիծը կուղարկվի ՅՈՒՆԵՍԿՕ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաձայնեցումից հետո կսկսվեն վերականգնողական աշխատանքները ։

Մաքսիմ Աթայանցը Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետ է: Նրա նախագծերը շինարարության և ճարտարապետության ոլորտում ամենահեղինակավոր մրցանակների դափնեկիրներն են ։