Մաքսիմ Աթայանցի ցուցահանդեսը՝ Պուշկինի անվան պետական թանգարանում

14 Սեպտեմբերի 2024, 18:58

Մշակույթ

Պուշկինի անվան պետական թանգարանում բացվել է ռուսաստանաբնակ ճարտարապետ և նկարիչ Մաքսիմ Աթայանցի ցուցահանդեսը: «Հռոմի երեք ժամանակները…» խորագրով ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 15-ը։

Մաքսիմ Աթայանցը ՌԴ վաստակավոր ճարտարապետ, ՌԴ Ճարտարապետության և շինարարական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է, նկարիչ, կոլեկցիոներ: