Մաքսիմ Աթայանցը նկարիչ Կասպար Ֆրիդրիխի ցուցահանդեսի ձևավորման հեղինակն է

11 Դեկտեմբերի 2024, 15:30

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատի Նիկոլաևյան սրահում մեկնարկել է գերմանացի գեղանկարիչ և գրաֆիկ, բնանկարիչ, 19-րդ դարի եվրոպական առանցքային նկարիչներից Կասպար Դավիդ Ֆրիդրիխի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Այն կոչվում է «Հոգու լանդշաֆտ. Կասպար Դավիդ Ֆրիդրիխը և Ռուսաստանը»:

Ցուցահանդեսի նպատակն է ընդգծել ռոմանտիզմի կարևորությունը Նիկոլայ 1-ի պալատական կյանքում և բացահայտել դրա կապը 19-րդ դարի առաջին կեսի նորաձևության միտումների հետ:

Ցուցահանդեսի նախագծային ձևավորումը պատրաստել է ՌԴ վաստակավոր ճարտարապետ Մաքսիմ Աթայանցը:

Միջոցառումը կազմակերպվել է նկարչի ծննդյան 250-ամյակի առթիվ և այցելությունների համար հասանելի կլինի մինչև 2025 թվականի ապրիլի 13-ը:

Հիմա եթերում