Մարատ Աճեմյանը` Եվրոպայի չեմպիոն․ 10։0 հաշվով հաղթեց մրցակցին

26 Հունիսի 2024, 20:31

Սպորտ

Սերբական Նովի Սադում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Մարատ Աճեմյանը 10:0 հաշվով հաղթանակ է տարել Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլամբեկ Կոստոևի նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից, Մարատ Աճեմյանը դարձել է Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն։