Մարատ Գրիգորյանը նվաճել է WBF Intercontinental-ի չեմպիոնական գոտին

14 Դեկտեմբերի 2025, 15:50

Սպորտ

Օդեսայում բնակվող հայ բռնցքամարտիկ Մարատ Գրիգորյանը փայլուն հաղթանակ է տարել պրոֆեսիոնալ ռինգում: Դեկտեմբերի 13-ին Լվովում (Ուկրաինա) տեղի ունեցած խաղում 25-ամյա մարզիկը երկրորդ ռաունդում հաղթել է Յասիր Ահմեդ Մալիկ-ին և նվաճել WBF Intercontinental-ի չեմպիոնական գոտին։

Գրիգորյանը մենամարտի առաջին րոպեներից ագրեսիվ էր գործում և վստահորեն վերահսկում էր մենամարտի ընթացքը։ Երկրորդ փուլում նրա ճշգրիտ հարվածները ստիպել են մրցավարին դադարեցնել պայքարը՝ արձանագրելով հաղթանակը նոկաուտով։

Մարատ Գրիգորյանի համար այս հաջողությունը 5-րդն էր պրոֆեսիոնալ ռինգում։