Մարատ Հայրապետյանը Մոսկվայում ելույթ կունենա «True Tech Day 2.0» գիտաժողովում
18 Մայիսի 2024, 13:03
Մոսկվայում ՏՏ ոլորտի փորձառու և սկսնակ մասնագետների համար կանցկացվի «True Tech Day 2.0» լայնածավալ տեխնոլոգիական կոնֆերանս: Գիտաժողովի հիմնական թեմաներից մեկը գիտության և տեխնոլոգիայի կապն է:
Գիտաժողովի բանախոսը կլինի տիեզերական ինժեներ, արբանյակների ստեղծման թիմի անդամ և Մարս անալոգային առաքելության մասնագետ Մարատ Հայրապետյանը։ Նա կխոսի Մարսյան անալոգային առաքելության մասին։