Մարդասիրական աղետի մասշտաբները ներկայացնող լոնգրիդ՝ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին

07 Մարտի 2024, 10:30

Քաղաքականություն

Հայ դիզայներ Արտյոմ Միլիտոնյանը լոնգրիդի ձևաչափով ծավալուն ուսումնասիրություն է հրապարակել Արցախում հումանիտար ճգնաժամի պատճառների և հետևանքների մասին:

Այս նախագիծը փորձ է ողբերգությունը մատչելի կերպով լուսաբանելու՝ ելնելով բացառապես ստուգված փաստերից՝ պատմական աղբյուրներից, համաշխարհային ԶԼՄ-ների հրապարակումներից, ՄԱԿ-ի ներկայացուցիչների հայտարարություններից և Կարմիր խաչի տեղեկություններից։

Լոնգրիդը ստեղծվել է ոչ մեծ թիմի կողմից. դրա վրա աշխատել են դիզայներներ Արտյոմ Միլիտոնյանն ու Էննի Հովսեփյանը, տեքստերը կազմել են Ռիտա Մկրտիչևան, Մոսկվայի հայկական թանգարանի գլխավոր խմբագիր, դիզայներ և փիլիսոփայության դոկտոր Մանե Թաթուլյանը, հետազոտություններով և փաստչեքինգով զբաղվել է լրագրող Մանվել Հասրաթյանը Բեռլինից:

Լոնգրիդում արտացոլված են Արցախի տարածքի հետ կապված պատմական իրադարձությունները՝ առաջին հիշատակումներից մինչ օրս։ Նյութում արտացոլված փաստերը կոչված են հնարավորինս ճշգրիտ պատմել իրականության, ողբերգության պատճառ դարձած պատճառների և հետևանքների մասին: