Մարդիկ հավատում են Սամվել Կարապետյանին․ Արթուր Միքայելյան
19 Հոկտեմբերի 2025, 18:42
Ես հավատարիմ եմ մնալու այն գործին, այն շարժմանը, որին միացել եմ։ Այս մասին հայտարարել է շարժման անդամ Արթուր Միքայելյանը։
«Մարդիկ հավատում են մեզ, մարդիկ հավատում են Սամվել Կարապետյանին, և մենք իրավունք չունենք այդ հավատը մարդկանց չհասցնելու վերջնակետին։ Իսկ ուխտագնացությունն էլ իր հերթին ենթադրում է ուխտ կնքել, որի պատճառով անձամբ ես այստեղ եմ՝ ուխտ կնքելու, որ հավատարիմ եմ մնալու այն գործին, այն շարժմանը, որին միացել եմ ու այն ուղուն, որով մենք գնալու ենք»,- նշել է նա։
Միաժամանակ Միքայելյանը կարծում է, որ իրենք առաջիկայում շատ խոչընդոտների են բախվելու։