Մարդիկ կան՝ սովից մեռնում են, բայց նա թոշակները չի բարձրացնում․ թոշակառու

23 Դեկտեմբերի 2025, 16:15

Կարծիք

Թոշակառուների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկոտ հայտարարությունը տարեցների զրույցների հիմնական թեմաներից է։ Ըստ երկրի ղեկավարի՝ թոշակառուները չգիտեն, թե ինչպես արդյունավետ ծախսեն իրենց գումարը։

«Թոշակառուների թոշակը ամսական 11 հազար դրամով կամ 10 հազար 400 դրամով ավելացնենք. ի՞նչ է անելու թոշակառուն։ Այդ գումարը ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու»,- հայտարարել է Փաշինյանը։

«Մարդիկ կան՝ սովից մեռնում են, բայց նա թոշակները չի բարձրացնում, չնայած խոսք էր տվել, որ պիտի բարձրացնի»,- անդրադառնալով Փաշինյանի խոսքերին՝ նշել է Շիրակի մարզի բնակիչներից մեկը։

Ըստ քաղաքացիների՝ թեև 10 հազար դրամը մեծ գումար չէ, բայց դրանով կարող են գոնե դեղորայք գնել։

«Նիկոլի ասածն «աբսուրդ» է, ինչպես յուրաքանչյուր նրա հայտարարություն։ Իսկ 10 հազար դրամը մեծ գումար չէ 1․5 միլիոն դրամ ստացող պատգամավորների աշխատավարձի հետ համեմատած »,-ասել է բնակիչներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում