Մարդիկ սխալվել են՝ քեզ ընտրելով, գնա․ Շիրակի մարզի բնակիչները՝ Նիկոլ Փաշինյանին

23 Դեկտեմբերի 2025, 15:30

Կարծիք

Եթե Նիկոլ Փաշինյանին տեսնեմ, անպայման ճանապարհս կփոխեմ։ Նման կերպ են արտահայտվում Շիրակի մարզի բնակիչները՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կասեին նրան տեսնելիս։

«Կասեմ՝ ժողովուրդը Ձեզ հավատում էր, իսկ հիմա բոլորովին չի հավատում»,- նշել է քաղաքացիներից մեկը։

Հարցման մասնակիցներից շատերը միաբերան կրկնում են, որ կասեն՝ ուղղակի հեռացիր։

«Կասեմ՝ մենք փոշմանել ենք, մարդիկ սխալվել են՝ քեզ ընտրելով, գնա»,- ընդգծել է մեր զրուցակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում