«Մարդկային կերպար»․ ճապոնական ցուցահանդես՝ Երևանում
09 Հուլիսի 2023, 12:50
Երեւանի պետական տիկնիկային թատրոնում բացվել է «Նինգյո. ճապոնական տիկնիկների արվեստն ու գեղեցկությունը» շրջիկ ցուցահանդեսը։ «Տիկնիկ» կամ «մարդկային կերպար»․ ճապոներենից այսպես է թարգմանվում «Նինգյո» անունը։
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին ցուցահանդեսի բացմանը շեշտել է, որ այս տիկնիկները ներկայացնում են Ճապոնիայի մշակութային հարուստ ժառանգությունը, ավանդույթներն ու սովորույթները։
«Մշակութային փոխանակումը ազգերի միջև փոխըմբռնման բանալին է: Անկեղծ հույս ունեմ, որ այս ցուցահանդեսը կմիավորի բոլորին, վստահ եմ, որ այն ավելի կամրապնդի Ճապոնիայի և Հայաստանի հիանալի բարեկամությունը»,- ասել է դեսպանը։
Մինչ Հայաստան գալը, այս տիկնիկները ցուցադրվել են աշխարհի տարբեր եր կրներում։ Երեւանից հետո դրանք կներկայացվեն նաեւ այլ քաղաքներում։ 24-ը։