Մարգարայի անցակետի կառուցումը կարող է ավարտվել հաջորդ շաբաթ. ՊԵԿ նախագահ
17 Նոյեմբերի 2023, 14:22
Մարգարայի անցակետի կառուցումը կարող է ավարտվել հաջորդ շաբաթ։ Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Անցակետը գրեթե պատրաստ է, միգուցե, մյուս շաբաթվա ընթացքում արդեն պարտաստ լինի, գրեթե աշխատանք չի մնացել»,- նշել է նա։
Բադասյանը ընդգծել է, որ որակի մասով հսկողություն է իրականացվում։