Մարգարիտա Պոզոյանի համերգը՝ «Ավտոռադիո»-ի ուղիղ եթերում

14 Օգոստոսի 2024, 16:42

Մշակույթ

Օգոստոսի 14-ին, Երևանի ժամանակով 21:00-ին, «Ավտոռադիո»-ի ուղիղ եթերում կկայանա երգերի հեղինակ և կատարող, ռուսական Առաջին ալիքի «Ռուսաստանի ձայնը» նախագծի եզրափակիչ փուլի մասնակից, հաղորդավար, վոկալի ուսուցիչ, պրոդյուսեր Մարգարիտա Պոզոյանի համերգը։ Այս մասին երգչուհին հայտնել է «ВКонтакте» սոցցանցում։

Նա գրել է, որ կհնչեն իր սիրելի հիթերը և կկայանա նոր երգի պրեմիերա։

«Օգոստոսի 14-ին հանդիպում ենք «Ավտոռադիո»-ի ուղիղ եթերում… Կերգենք ձեր համար սիրված երգերը, կներկայացնենք նաև «Իմպուլս» նոր երգի պրեմիերան»,- գրել է նա։