Մարգարիտա Պոզոյանի հրաշալի ելույթը «Բրավո, Բիս» երաժշտական նախագծում

04 Դեկտեմբերի 2025, 10:00

Մշակույթ

Հեղինակ և կատարող, ռուսական «Ձայն» նախագծի առաջին եթերաշրջանի ֆինալիստ Մարգարիտա Պոզոյանը դարձել է «НТВ» հեռուստաալիքի «Բրավո, Բիս» երաժշտական նախագծի մասնակիցներից մեկը, որի ելույթն արժանացել է հանդիսատեսի և ժյուրիի բարձր գնահատականին։

Շոուի չորրորդ թողարկումը նա բացել է «Սեր, որը նման է երազի» երգով։ Չնայած նրան, որ նախկինում արտիստը պատմել էր ձայնի հետ կապված խնդիրների մասին, սակայն նրա ձայնը հիացրլ է ժյուրիի անդամներին։ Իգոր Կրուտոյը նշել է, որ ակնկալում էր կոմպոզիցիայի այլ մեկնաբանում, սակայն մյուս դատավորները բարձր են գնահատել կատարման նրբությունը։

Ժյուրիի անդամներից Ալեքսանդր Պանայոտովն իր ձայնը տվել է հենց Մարգարիտա Պոզոյանին՝ ընդգծելով, որ իրենք նույնիսկ համատեղ դուետ են ունեցել։ Այս որոշումը թույլ է տվել նրան անցնել նախագծի կիսաեզրափակիչ։