Մարգարիտա Սալնազարյանը ազատ ոճի ըմբշամարտի բրոնզե մեդալակիր է դարձել (Տեսանյութ)

04 Օգոստոսի 2023, 23:28

Սպորտ

Ռուսաստանը ներկայացնող 65 կգ քաշային Մարգարիտա Սալնազարյանը դարձել է Ստամբուլում կայացած ազատ ոճի ըմբշամարտի՝ մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Սալնազարյանը փոքր եզրափակչում 5։0 հաշվով հաղթել է ուզբեկ Մուխայե Ռախիմջոնովային։