Մարգարիտա Սալնազարյանը ոսկե մեդալ է նվաճել ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

15 Մարտի 2025, 23:44

Սպորտ

Յակուտսկում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 290 մարզիկ Ռուսաստանի 13 մարզից, ինչպես նաև աշխարհի 14 երկրից։

Մինչև 65 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Մոսկվայի մարզից Մարգարիտա Սալնազարյանը։