Էֆենդին արգելել է․ Մարգարիտա Սիմոնյանը՝ ՀՀ-ում Սոլովյովի հաղորդումներն արգելափակելու մասին

29 Մարտի 2024, 16:07

Քաղաքականություն

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակելու որոշմանը:

«Նեղացկոտ էֆենդին արգելել է «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի հեռարձակումը Հայաստանում։ Նա իշխանության էր գալիս «խոսքի ավելի շատ ազատություն» կարգախոսներով։ Ավելի քիչ խոսքի ազատություն կա։ Եվ Ղարաբաղի հետ էլ անհարմար ստացվեց։ Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնապետներ են ու նեղացած մարդիկ։ Առեղծված է»,-տելեգրամյան ալիքում գրել է Սիմոնյանը: