Մարգարիտա Սիմոնյանը գիրք է գրում Տիգրան Քեոսայանի հետ համատեղ կյանքի մասին
18 Մարտի 2026, 16:00
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և «RT» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը գիրք է գրում իր և ամուսնու՝ հայտնի կինոռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի մասին։
«Ես հիմա նոր գիրք եմ գրում իմ և Տիգրանի մասին»,- ասել է Սիմոնյանը։
Լրագրողը նշել է, որ գրքում նկարագրվելու են իր կյանքի տարբեր դրվագներ, այդ թվում՝ այն իրադարձությունները, որոնց ականատեսն է եղել ԱՄՆ-ում բնակվելու տարիներին։