Մարգարիտա Սիմոնյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել Տիգրան Քեոսայանի մասնակցությամբ

30 Սեպտեմբերի 2025, 13:15

Հայեր

«Ռոսսիա սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում հուզիչ տեսանյութ է հրապարակել ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի մասնակցությամբ։

Տեսանյութում նկարահանումներից աշխատանքային կադրեր են, անձնական կյանքի պահեր՝ լցված ջերմությամբ, հոգատարությամբ և անկեղծ հույզերով:

Հիշեցնենք, որ Տիգրան Քեոսայանը մահացել է սեպտեմբերի 26-ին։ Նա գրեթե 9 ամիս կոմայի մեջ էր։